Կարեն Կարապետյանի անդրադարձը դատական համակարգին խորը արմատներ ունի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռ օգոստոսի 31-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձել էր դատական համակարգում առկա խնդիրներին՝ խոսելով դատական գործերի բաշխման ընթացակարգերի արդյունավետության բարձրացման եւ դատական գործերի քննության տեւողության կրճատման մասին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վարչապետի այդ անդրադարձը բավականին խորը արմատներ ունի:

Մի խումբ կալանավորներ նամակ են ուղարկել դատավորներին՝ փորձելով պարզել՝ ինչու են ուշանում իրենց գործերով դատական նիստերը: Սրան զուգահեռ՝ այս տարվա ընթացքում 8 դատարանի դատավորներ դիմում էին գրել դատարանների նախագահների խորհրդին՝ պահանջելով, որ սահմանվի իրենց բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ կամ, առհասարակ, հանվի իրենց ազգանունը բաշխվելիք գործերի ցանկից: Մի շարք դատավորներ էլ դժգոհել են, թե դարձել են առեւտրային բանկերի անձնական դատավորները եւ ուրիշ գործ քննելու ժամանակ չունեն»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս