Հրազդանի քաղաքապետի` մահվան ելքով վրաերթ իրականացրած անչափահաս որդուն Սերժ Սարգսյանը պարգեւատրել է. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրազդանի քաղաքապետի որդու՝ մահվան ելքով վրաերթի դեպքից հետո ո՛չ հայրը՝ Արամ Դանիելյանը պատժվեց, ո՛չ որդին՝ Ռազմիկ Դանիելյանը։ Քաղաքապետը շարունակում է պաշտոնավարել, իսկ նրա անչափահաս որդուն, որը հոր ծառայողական մեքենայով, առանց վարորդական իրավունքի, վրաերթի էր ենթարկել փողոցում իր գործն անող 58-ամյա մարդուն, ոչ միայն չձերբակալեցին, այլեւ օրերս հյուրընկալել են ՀՀ նախագահի նստավայրում եւ պարգեւատրել։

Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ Սերժ Սարգսյանը 2016-2017 ուստարում բարձր առաջադիմություն ցուցաբերած դպրոցականներին, այդ թվում՝ նաեւ Ռազմիկ Դանիելյանին, ոսկե մեդալ է տվել։ Սա, թերեւս, իրավապահները որպես քրեական գործը կոծկելու հրահանգ ընկալեն»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս