Հարց քաղաքացիներից` ովքե՞ր չեն կարող օգտվել սոցիալական փաթեթից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ովքեր չեն կարող օգտվել սոցիալական փաթեթից:

Լենա Սահակյան (52 տարեկան, դաստիարակ)

ՊԱՏԱԽՍԱն. Սոցիալական փաթեթը չի տարածվում տվյալ մարմնում սոցիալական փաթեթի շահառուի վերջին վեց ամսվանից պակաս աշխատանքային ստաժ ունեցող անձանց՝ բացառությամբ հղիության եւ ծննդաբերության նպատակային արձակուրդից, մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող նպատակային արձակուրդից, կադրերի ռեզերվից, պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից վերադարձած անձանց: Թվարկված անձանց վերջին վեց ամսվա աշխատանքային ստաժը հաշվարկվում է առանց նշված ժամանակահատվածի: Զինծառայողների դեպքում մեկ զորամասից մեկ այլ զորամաս տեղափոխվելը չի դիտարկվում մեկ այլ տեղափոխություն, սակայն այդպես է դիտարկվում հանրապետական գործադիր մարմնի փոփոխությունը, օրինակ՝ ՀՀ զինված ուժերի կազմից կառավարությանն առընթեր ոստիկանության կազմ տեղափոխվելը կես դրույքից պակաս դրույք նորմալ աշխատաժամանակի 50 տոկոսից պակաս աշխատաժամանակ ունեցող անձանց, հղիության եւ ծննդաբերության, ինչպես նաեւ մինչեւ երեք տարեկան խնամքի համար տրամադրվող նպատակային արձակուրդում գտնվող անձանց, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի իմաստով բարձրաստիճան պաշտոնատար անձանց վրա:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ սոցիալական փաթեթը ՀՀ-ում առաջին անգամ ներդրվել է 2012 թվականին: Յուրաքանչյուր աշխատակցին սոցփաթեթով հատկացված ամսական գումարը կազմում է 11.000 դրամ: Ի դեպ, սոցփաթեթի գումարները կրում են կուտակային բնույթ:




Լրահոս