Beeline-ը շարունակում է անակնկալներ մատուցել նոր ուսումնական տարվա առիթով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը շարունակում է նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ անակնկալներ մատուցել իր բաժանորդներին: «Դպրոց նոր սմարթֆոնով» ակցիայի շրջանակում Beeline-ի Վաճառքի և սպասարկման գրասենյակներում սմարթֆոնների գնորդները ստանում են բլոկնոտներ և գրիչներ: Գրենական պիտույքները տրամադրվում են սեպտեմբերի 1-ից սկսած՝ առաջին 2000 հաճախորդներին:

Բացի այդ, «Դպրոց նոր սմարթֆոնով» ակցիայի շրջանակում Beeline-ի բրենդավորված սմարթֆոնները վաճառվում են մինչև 50% զեղչով: Այսպիսով՝ Beeline Fast սմարթֆոնը հասանելի է 24 900 դրամով, Beeline Pro-ն՝ 20 900 դրամով, Beeline Pro 5-ը՝ 25 900 դրամով, Beeline Pro 4-ը՝ 22 900 դրամով, Beeline Smart 8-ը՝ 19 900 դրամով, իսկ Beeline Pro 6-ը՝ 32 900 դրամով: Ակցիան շարունակվելու է մինչև սեպտեմբերի 30-ը:

Օգտվելով այս ակցիայից՝ բաժանորդները ստանում են նաև նոր հեռախոսահամար և «Սմարթ 1500» կանխավճարային փաթեթից մեկ ամիս անվճար օգտվելու հնարավորություն: Այս սակագնային փաթեթը ներառում է 10 000 րոպե Beeline բջջային ցանցի ներսում, 1500 ՄԲ գերարագ ինտերնետ, 150 SMS տեղական ցանցերում և 10 հեռուստաալիք՝ BeeTV հավելվածով դիտելու համար:

«Այս փոքրիկ անակնկալը թող ոգևորի մեր աշակերտներին ու ուսանողներին իրենց ուսման մեջ և հիշեցնի, որ Beeline-ը իրենց հետ է այդ բարդ և կարևոր ճանապարհին: Մեր հեռախոսների օգնությամբ նրանք կկարողանան միշտ կապի մեջ լինել իրենց հարազատների հետ: Բացի այդ, հուսով եմ, որ նրանք կօգտագործեն այս սմարթֆոնների ու տրամադրվող սակագնային փաթեթի հնարավորությունները նոր գիտելիքներ ձեռք բերելու համար, ինչը նրանց կյանքը կդարձնի ավելի լավը», – ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ակցիայի պայմանների և բրենդավորված հեռախոսների մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել www.beeline.am կայքում:




Լրահոս