ՖՈՏՈ. Էքսկուրսիա աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Մարկ Ցուկերբերգի տանը. շատերն այլ պատկերացումներ ունեին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տաղանդավոր ծրագրավորող և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը համարվում է մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը: Եվ այլ մեծահարուստների պես նրա տունն էլ պետք է անհավանական ճոխ տեսք ունենար, այդպես չէ՞:  Սակայն…

Վերջերս Ցուկերբերգը տեսանյութ է հրապարակել համացանցում, որում իր նոր հայտնագործությունն է հիշատակում՝ խելացի տուն՝ Ջարվիս անունով:

Պատմելով արհեստական ինտելեկտի մասին՝ Մարկը էքսկուրսիա է կազմակերպում նկարահանող խմբի համար՝ միաժամանակ ներկայացնելով իր այժմյան տունը:

Հետաքրքիրն այն է, որ միլիարդատիրոջ տանը չկա որևէ բան, ինչը կհիշեցներ Դոնալդ Թրամփին: Բոլոր սենյակներն անհավանակն համեստ են: Դրանցում մինիմալզիմի ոճն է գերակշռում:

Ոչ մի ճոխություն, միայն ամենաանհրաժեշտը:

Այս տունը գնվել է 7 միլիոն դոլլարով մի քանի տարի առաջ, և գրեթե ամբողջությամբ պահպանվել է միջավայրը:

Ցուկերբերգն ու իր կինն իրենց գումարը ծախսում են ոչ թե ոսկյա զուգարանակոնքերի վրա և այլ ճոխությունների, այլ՝ բարեգործության: Եվ դրանով չի կարելի չհիանալ:

2010 թվականին Մարկն անգամ միացել է «Նվիրելու երդում» կազմակերպությանը, որը հիմնել են Բիլլ Գեյթսն ու Ուորրեն Բաֆֆետան:

Իր կնոջ՝ Պրիսցիլլ Չան Մարկի հետ միասին Ցուկերբերգը ծրագրել է իր ունեցվածքի  99%-ը՝ 45 միլիարդ դոլարը, հանձնել բարեգործությանը:

Չնայած Մարկ Ցուկերբերգը համարվում է մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը, այդուհանդերձ, նրա մեջ պահպանվել են բարությունն ու արդարադատությունը, և նրան հաջողվում է զոհ չգնալ իր իսկ ստեղծած փողերին:




Լրահոս