06.09.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 6-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա «Ավտովարորդների լիգայի պաշտպանություն» ՀԿ նախագահ՝ Տիգրան Հովհաննիսյանի և լիգայի անդամ վարորդների ասուլիսը։

Թեման՝ «Հայաստանում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների, մահացու ելքով վթարների թիվը, վարորդական իրավունքի տրամադրման գործընթացը մտահոգիչ են, ոլորտի չկարգավորված խնդիրները, հրատապ առաջարկներ Ճանապարհային ոստիկանությանը»։

Բանախոսները կամփոփեն նաև հանգստյան շրջանի ընթացքում տեղի ունեցած դեպքերը և կանդրադառնան «Անվտանգ երթևեկության միամսյակ» ծրագրին։

***

սեպտեմբերի 7-ին՝ ժամը 15:30-ին,  հրավիրում ենք կարճատև ասուլիսի նվիրված հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերություններին:

ՀՀ ում  Ճապոնիայի Արտակարգ և լիազոր դեսպան  Ն.Գ. Պրոն  Էյջի Տագուչին  Ժողովրդական արվեստի Կենտրոնում  լրագրողների հետ կզրուցի հայ-ճապոնական հարաբերությունների 25-ին նվիրված  «ՏՈՀՈԿՈՒԻԳԵՂԵՑԻԿ ՁԵՌԱՐՎԵՍՏԸ»  ցուցահանդեսի խորհրդի և երկու երկների բարեկամության մասին:

Խնդրում ենք, նկատի ունենալ, որ պարոն դեսպանը լրագրողների հետ շփվելու համար ընդամենը ունենալու է 15 րոպե ժամանակ, այնպես, որ հորդորում ենք չուշանալ :  Ասուլիսից  հետո,  16:00-ին տեղի կունենա ցուցահանդեսի բացումը, իսկ մինչ այդ լրագրողներն ու օպերատորներըը ժամանակ կունանեն կադրեր հավաքելու և ձայնագրթյուններ անելու համար:




Լրահոս