ՀՏ Հայկոն կստանձնի ԱԺ բուֆետի կառավարումը. ռեփերը ընդլայնում է բիզնեսը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայտնի ռեփեր Հայկ Մարգարյանը, նույն ինքը` ՀՏ Հայկոն, հնարավոր է առաջիկայում ստանձնի ԱԺ բուֆետի կառավարումը: Երեկ նա մի խումբ երիտասարդների հետ այցելել է բուֆետ, որպեսզի հասկանա, թե ինչքանով է նպատակահարմար դրա շահագործումը: Մեր լրագրողը Հայկոյից հետաքրքրվել է, թե ինչու է ընտրել ԱԺ-ն։ Նա պատասխանել է, որ դեռեւս վերջնական որոշում չկա․ «Մտադրություն կա, բայց դեռ ուսումնասիրում ենք, որ հասկանանք՝ նպատակահարմա՞ր է, թե՞ ոչ: Երբ կլինի վերջնական որոշում, կխոսենք»: Հայկոն ասել է նաեւ, որ ինքը «Բուֆետ-ֆուշետ» ընկերություն է բացել՝ Սարյան փողոցում, հիմա ուզում է ընդլայնել գործունեությունը։

ԱԺ բուֆետի նախկին աշխատակիցները երեկ արդեն ճամպրուկային տրամադրությունների մեջ են եղել, նրանք վստահեցրել են, որ շուտով հեռանալու են»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս