08.09.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ`

***

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10:45-ին, Օպերա Սուիթ հյուրանոցի «Մոցարտ» սրահում կհայտարարվի երեխայի ծննդի միանվագ դրամական նպաստ ստանալու հեշտացված գործընթացի մասին, որը հնարավոր է դարձել ՀՀ արդարադատության նախարության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության էլեկտրոնային համակարգերը համակցելու արդյունքում:

Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, ԵՄ ներկայացուցիչը, այլք:

Ձեր մասնակցությունը հաստատելու համար այսօր՝ մինչև 18:00-ն, խնդրում ենք զանգահարել՝ 010-59-40-38 հեռախոսահամարով:

***

Սեպտեմբերի 8-ին ժամը 13:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: ԹԵՄԱ՝ ներքաղաքական աշուն. իրողություններ և հնարավոր զարգացումներ:

***

Ս.թ. սեպտեմբերի 8-ին` ժամը 10:30-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհրդակցությունների սենյակում տեղի կունենա ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի մամուլի ասուլիսը:

Ասուլիսի ընթացքում անդրադարձ կկատարվի գյուղատնտեսական մթերքների երրորդ  տոնավաճառի բացմանը, ինչպես նաև մթերումների  ընթացիկ արդյունքներին և  մի շարք ծրագրերին:

***

Սեպտեմբերի 8-ին ժամը 12.00-ին  «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) Գրագիտության միջազային օրվա կապակցությամբ կհյուրընկալեն «Համահայկական գրողների միության» և «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի  աշխատակազմի անդամները։

Թեման՝ «Լույս է տեսել  «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի անդրանիկ համարը. Թերթի  բովանդակությունը.  Տպավորություններ և կարծիքներ. խնդիրներ և դեռ չլուծված հարցեր. հետագա անելիքներ։ Թերթը որպես գրագիտության տարածման միջոց։ Հայաստանում   գրագիտության ներկայիս վիճակը և ոլորտի կարգավորման հրատապ խնդիրները»։

Բանախոսներն են՝

Հարություն Հովնաթան – «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի խմբագիր

Աբգար Ափինյան – Համահայկական գրողների միության նախագահ

Ժան Վարդանը (Սիրիա)-  Համահայկական գրողների միության փոխնախագահ

Սամվել Պողոսյան – «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի տնօրեն, Համահայկական գրողների միության վարչության քարտուղար

***

«Նոյյան Տապան». «Որքանո՞վ են պատկան մարմինները գրագետ փողոցների անվանակոչության հարցում». Մանրամասն ասուլիսի ընթացքում

Սեպտեմբերի 8-ին ժամը 13.00-ին  «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա  ասուլիս՝  Գրագիտության միջազային օրվա կապակցությամբ։

Թեման՝ «Որքանո՞վ են պատկան մարմինները գրագետ փողոցների անվանակոչության հարցում. Ո՞ր կառույցը  պետք է զբաղվի դրանց իրական գործընթացով և ի՞նչ մասնակցություն պետք է ունենա հանրությունը. «ԵԼՔ» խմբակցության  երևանյան մի շարք փողոցներն անվանափոխելու առաջարկների գործընթացի ներկայիս վիճակը  և հատկապես ի՞նչ ճակատագրի է արժանացել  Լենինգրադյան փողոցն Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանակոչելու «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնության հասարակական դիմում- պահանջը.  Կարծիքներ. արձագանքներ. հնարավոր հետագա զարգացումներ»։

Բանախոսներն են՝

Արայիկ  Հարությունյան –   Երևանի ավագանու Կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Դավիթ Խաժակյան – ԵԼՔ խմբակցության ղեկավար

«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնության անդամներ՝

Սոֆյա Հովսեփյան  – հոգեբան
Տիգրան Մարտիրոսյան  – Ծրագրավորող.

***

Սեպտեմբերի 8-ին ժամը 11 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են Խ Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի գիտահետազոտական կենտրոնի տնօրեն  սուիցիդոլոգ (ինքնասպանագետ), հոգեբանական գիտությունների դոկտոր Կամո Վարդանյանը ևԱնտիսուիցիդ սուիցիդի կանխարգելման և վերլուծությունների հայկական կենտրոնի ղեկավար, ՀԳԹ, դոցենտ Լիլիթ Բաղդասարյանը:

Թեման՝ Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օր, ինքնասպանությունների հիմնախնդիրները ևկանխարգելման ուղիները ՀՀ-ում:




Լրահոս