ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի տարբերություն 2013թ.-ի` այս անգամ ֆորսմաժորային իրավիճակներ չեն լինի. Վիգեն Հակոբյանը՝ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ «Ազատության» հետ զրույցում հայտարարել է, որ պաշտոնական Բրյուսելը պատրաստվում է Եվրամիություն-Հայաստան նոր համաձայնագրի ստորագրմանը: Դեսպանի խոսքով՝ «այնտեղ հիմա նախապատրաստում են թուղթն ու թանաքը»՝ փաստաթղթի ստորագրման համար:

«Ես հենց նոր եմ ժամանել Բրյուսելից, Երեւանում վայրէջք եմ կատարել առավոտյան ժամը 5-ին եւ համաձայնագրի ստորագրման նախապատրաստման համար պատասխանատու բոլոր անձանց հետ իմ զրույցներն ամփոփելով՝ կարող եմ ասել, որ ամեն ինչ ընթանում է իր հունով: Մարդիկ շատ քրտնաջան աշխատում են, որպեսզի կարողանանք համաձայնագիրը ստորագրել նոյեմբերին՝ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին», – նշել էր նա:

ArmLur.am-ն այս առթիվ զրուցել է քաղաքագետ Վիգեն Հակոբյանի հետ:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս