
Հատուկ քննչական ծառայությունից ArmLur.am-ը տեղեկացավ, որ խորհրդարանական ընտրություններից առաջ դրանց վերաբերյալ ՍԱՍ-ի հայտնի ձայնագրության փաստով հարուցված քրեական գործը կարճելու որոշում է կայացվել:
Քրգործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։
Ինչպես հայտնի է` Hayastan24 կայքը հրապարակել էր «ՍԱՍ» գրուպում տեղի ունեցած նախընտրական ժողովներից մեկի ձայնագրությունը: Դրանում վարողը`«ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, աշխատակիցներին պարտադրում է ձայներ բերել ՀՀԿ տարածքային թեկնածու Արտակ Սարգսյանի օգտին՝ խոստանալով, որ շատ ձայներ բերողները կպարգեւատրվեն, իսկ չբերողները ընդհուպ կհեռացվեն աշխատանքից: