Միջգերատեսչական պայքարը շարունակվում է. հրդեհները չկանխելու մեջ մեկը մյուսին է մեղադրում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարության ներսում շարունակվում է միջգերատեսչական պայքարը, երբ կողմերից յուրաքանչյուրը փորձում է վերջին օրերի հրդեհի մեղավորությունը բարդել դիմացինի վրա: Նախօրեին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Վրեժ Գաբրիելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ին ու բնապահպանության նախարարությանը մեղադրել էր հակահրդեհային միջոցառումներ չիրականացնելու մեջ: Երեկ էլ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հակադարձել է. «Սխալ են ասում:

Իրենք մեր աշխատանքը որտե՞ղ են տեսել՝ անում ենք, թե չենք անում… Բազմաթիվ միջոցառումներ են արվել, օրինակ՝ նշեմ, որ վերահսկվող հրդեհներ են կազմակերպվել անտառամերձ շրջաններում»: Հավելենք, որ նախկին պատգամավոր Մանուկյանի պաշտոնավարումից ի վեր ճակատագրի հեգնանքով ՀՀ գրեթե բոլոր անտառները սկսեցին հերթով վառվել»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս