Արտաշատում «կենաց-մահու» պայքար է սպասվում. ՀՀԿ-ի թեկնածուն հայտնի է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող ՀՀԿ-ն նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ վերջին հստակեցումներն է անում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը նշեց, թե արդեն որոշված են թեկնածուները, սակայն այդ մասին կհայտարարվի օրենքով սահմանված կարգով՝ հոկտեմբերի 1-ին: Գաղտնիք չէ, որ ամենամեծ ինտրիգն Արտաշատի ընտրություններն են:

Ինչպես հայտնի է՝ այս քաղաքը մշտապես գտնվել է Աբրահամյանների տիրապետության տակ եւ Արգամ Աբրահամյանի՝ ԱԺ պատգամավոր դառնալուց հետո այս պաշտոնը ձեռք գցելը ՀՀԿ-ի համար «կենաց-մահու» հարց է դարձել, քանի որ փորձում են Արտաշատն ազատել նրանց տիրապետությունից: Մեր թղթակցի հետ զրույցում Ռուբեն Թադեւոսյանը նշեց, թե արդեն որոշվել է՝ ով է լինելու ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս