«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանի կուռքը հանցագործ աշխարհի պարագլուխն է, տվյալ դեպքում՝ սիցիլական մաֆիայի կնքահայր Դոն Կոռլեոնեն։ Դատավորն իր ՖԲ էջում տեղադրել է Դոն Կոռլեոնեի հայտնի խոսքերից մեկն այն մասին, որ ինչ-որ բան անելուց կամ ասելուց առաջ մտածեք, քանի որ մեկ վայրկյանը բավական է ամեն ինչ փչացնելու համար, սակայն մի հավերժությունը բավական չէ ուղղելու համար։ Մնում է հուսալ, որ ամուսնու համակրանքը դեպի հանցագործ տարրերը չեն համակել նաեւ կնոջը՝ ԿԳՆ պաշտոնյա Սյուզան Մակյանին՝ մատաղ սերնդին կրթելու մասով»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: