«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Դանինի» ընկերությունը, որ կապվում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անվան հետ, հայտնվել է պետական գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս ընկերությունը սեւ ցուցակում է մնալու մինչեւ 2020 թվականի ապրիլի 21-ը: Պատճառը եղել է այն, որ ընկերությունը չի կատարել պետական գնումների մատակարարման ժամանակ ստանձնած պարտավորությունները:
Մինչդեռ նախկինում «Դանինի» ՍՊԸ-ն տարիներ շարունակ եղել է բյուջետային տարբեր կազմակերպությունների կարիքների համար պետական գնումների մրցույթները հաղթողների արտոնյալ շարքում, ընդ որում` մրցույթները շահել է անազնիվ եղանակով. այդ ամենը դեռ 2013 թվականին բացահայտել էր Վերահսկիչ պալատը: Իսկ իրավիճակի պատճառն այն է, որ ընկերությունը մշտապես վայելել է Տարոն Մարգարյանի հովանավորությունը»:
Ավելի մանրամասն` «ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: