
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի բարեկամի գործով վճիռը հրապարակվեց: Ա. Մովսիսյանի հորեղբորորդու տղան՝ Միհրան Մովսիսյանը, տարիներ առաջ զբաղեցրել է ՀՀ ԱՆ ենթակայության տակ գտնվող քրեակատարողական վարչության օպերատիվ բաժնի գլխավոր մասնագետի, ինչպես նաեւ քրեակատարողական վարչության անվտանգության ապահովման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնները:
Արդյունքում օգտվելով իր պաշտոնից՝ 2010 թվականին «Կոշ» քրեակատարողական հիմնարկում 9 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված մի դատապարտյալի՝ իբր պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հարցի լուծման համար 20 հազար դոլարի կաշառք էր վերցրել:
Օրերս Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Մովսիսյանին դատապարտեց 4 տարի 6 ամիս ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառեց: