Վհուկի սինդրոմ կամ պոկեր ֆեյս. այդպես են այլ կերպ անվանում ցանկացած էմոցիայից զուրկ դեմքի արտահայտություն ունեցող անձանց:
Որոշ մարդիկ կարծում են, որ լուրջ դեմքով նրանք ավելի էլեգանտ են երևում, մյուսներն էլ ամաչում են իրենց ատամներից, իսկ մի մասն էլ մտածում է, թե մշտապես ժպտալ պետք չէ:
Ներկայացնում ենք 8 աստղերի, որոնք այս կամ այն պատճառներով երբեք չեն ժպտում: Ինչ է իրականում թաքնված այդ դիմակի հետևում:
Բելլա Հադիդ
Ի տարբերություն իր ավագ քրոջ՝ Ջիջիի, Բելլան լիովին լրջություն է: «Հաճախ ինձ ուղղակի անհարմար է ժպտալ տեսախցիկի առջև: Եթե անկեղծ, ապա ես միայն այս տարի սովորեցի դա անել», – ասում է մոդելը:
Վիկտորյա Բեքհեմ
Շատերը կցանկանային լինել Վիկտորյայի տեղում. ամեն առավոտ նա արթնանում է այնպիսի տղամարդու կողքին, ինչպիսին Դևիդ Բեքհեմն է: Վիկտորյայի խոսքով, երբ հանդես էր գալիս Spice Girls-ի կողքին, հաճախ էր ժպտում, սակայն իր կյանքը նվիրելով դիզայներական կյանքին, Վիկտորյան հասկացել է. նորաձևության աշխարհում ժպիտին տեղ չկա:
Կրիստեն Ստյուարտ
«Սումերկի»-ի առաջին սերիայի թողարկումից երկար ժամանակ է անցել, սակայն Ստյուարտի դեմքի արտահայտությունն այդպես էլ չի փոխվել: Ահա, թե ինչ է ասում այդ մասին Ստյուարտը. «Ինձ թվում է, որ եթե ես ժպտամ պապարացիներին, ապա մարդիկ ինձ չեն հասկանա: Նրանք կկարծեն, թե ես հանձնվել կամ վաճառվել եմ, այնպես որ ես չեմ սկսի ժպտալ տեսախցիկի առջև»:
Քիմ Քարդաշյան
Քիմ Քարդաշյանն, օրինակ, պահում է էմոցիաները և չի ժպտում, որպեսզի երկարացնի երիտասարդությունը:
Էմինեմ
Էմինեմի հետ կատակ անելը վատ է: Միգուցե ամեն ինչ նրա կերպարի մեջ է:
Կիանու Ռիվզ
Ռիվզին համարում են ամենատխուր ժամանակակից դերասաններից: Հոլիվուդի գլխավոր սեքս-սիմվոլներից մեկի մոտ իսկապես թեթև ժպիտ է:
Քանյե Ուեսթ
Ինչո՞ւ չի ժպտում ամերիկացի ռեփերը: Պատճառը պարզ է. դա ոճային չէ:
Ինչպես տեսնում եք, հայտնիների ու հարուստների մոտ նույնպես կան տխրելու պատճառներ: Մի քանի աստղեր իրենց պատճառն ունեն: