Սեպտեմբերի 12-ին ժամը 16։00-ին Երևանի քաղաքապետարանի N 120 սենյակում (1-ին հարկ) տեղի կունենա Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության մամուլի ասուլիսը, որի ընթացքում ամփոփվելու է խմբակցության 100-օրյա գործունեության արդյունքները և առաջիկա անելիքները։
***
Սեպտեմբերի 12-ին ժամը 13.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ փաստաբանների մասնակցությամբ։
Թեման՝ «Կարեն Կունգուրցևի գործի ներկայիս վիճակը և ինչո՞ւ արդարադատությունը տապալվեց. Պաշտպանների փաստարկները և գործի հետ կապված հետագա քայլերը»։
Բանախոսներնն են
Արայիկ Պապիկյան – փաստաբան,
Հակոբ Հովակիմյան – տուժողի իրավահաջորդ
Արմինե Ֆանյան – տուժողի իրավահաջորդի փաստաբան
Նինա Կարապետյանց – Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան
***
Սեպտեմբերի 12-ին, ժամը 12.30-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի (Մովսես
Խորենացու փող., 15 շենք, Կենտրոնական բանկի շենքի մոտ, մուտքը` Խորենացու
փողոցից), Մանթաշև սրահում (2-րդ հարկ) տեղի կունենա մամուլի ասուլիս «Դեղերը և
սպառողի անվտանգությունը» խորագրով միջազգային համաժողովի շրջանակում։
Կմասնակցեն ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, Սանոֆի ու
Պֆայզեր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Բանախոսները կներկայացնեն դեղերի զուգահեռ ներմուծմանը, կեղծ դեղերի
վտանգներին, դեղերի շրջանառության կարգավորմանը վերաբերող և այլ հարցեր։