
ՀՀ կառավարությանն առնթեր պետական գույքի կառավարման վարչությունը հունիսի 5-ի հրամանով վաճառքի է հանել ՀՀ ազգային ժողովին պատկանող «Նիսսան Պատրոլ» մակնիշի ավտոմեքենա: Նշենք, որ այն 2007 թվականի արտադրության է եւ աճուրդի էր հանվել այս տարվա հունիսի 28-ին`2 մլն 800 հազար դրամ արժեքով: Ի դեպ, տեղեկացնենք, որ աճուրդով չվաճառված գույքի մեկնարկային գինը յուրաքանչյուր հաջորդ աճուրդի ժամանակ նվազեցվում է վերջին աճուրդի գույքի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով: Այս դեպքում ԱԺ-ի ավտոմեքենան աճուրդի է ներկայացվել չորս անգամ եւ վերջին անգամ այն վաճառվել է:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ միայն օգոստոսի 14-ին է այն վաճառվել 1 մլն 433 հազար դրամով: Ստացվում է, որ այն գնվել է 1 մլն 366 հազար 400 դրամով էժան: Ենթադրվում է, որ ավտոմեքենան գնվել է այն քաղաքացու կողմից, ով նախապես տեղյակ է եղել եւ աճուրդի կանոններին եւ գներին: