«NARSAN» ՍՊԸ-ի փոխտնօրենի գործով ձերբակալվել է նաև քննիչ. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ArmLur.am-ին տեղեկություններն էին հասել, որ ձերբակալվել է ձեւավոր, ցինկապատ, պոլիմերային ցինկապատ թիթեղների եւ կղմինդրների արտադրության տեղական շուկայի մասնագիտացված առաջատար ընկերություն համարվող «NARSAN» ՍՊԸ փոխտնօրեն Ռոբերտ Հարությունյանը: Ըստ նույն տեղեկությունների` նա կասկածվում է վաշխառության մեջ: Ի դեպ, նշենք, որ ընկերության տնօրենը նրա եղբայրն է` Սերգո Հարությունյանը: Սակայն այս ձերբակալության մեջ ուշագրավն այն է, որ իրավապահները նույն գործի շրջանակներում նաեւ ձերբակալել են մի քննիչի: Թե ինչ կապ ունեն ընկերության փոխտնօրենն ու քննիչը, որոնց իրավապահները ձերբակալել են, մեզ առայժմ պարզել չհաջողվեց:

Ինչեւէ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել հատուկ քննչական ծառայության լրատվական բաժնից, որտեղից հաստատեցին, որ իրենց վարույթում նման գործ քննվում է, սակայն նախաքննության գաղտինությունից ելնելով այլ մանրամասներ չեն կարող հայտնել:




Լրահոս