
Այսօր ԱԺ նիստի ժամանակ Ազգային ժողովի փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն իրեն խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանին ներկայացրեց՝ որպես «Ելք» խմբակցության պատգամավորի:
Հետաքրքիր է, ԱԺ փոխնախագահը, կարծես թե, իր խմբակցության անդամներին դեռ լավ չի ճանաչում:
«Նորմալ ա, նորմալ ա, դա էլ ա նորմալ»,- անդրադառնալով այդ հանգամանքին` ժպտալով ասաց Արարատ Զուրաբյանը:
Հիշեցնենք, որ Արարատ Զուրաբյանը ՀՀՇ անդամ է և պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակով: