ՀԱՐՑ. Եղբայրս վերջերս ամուսնալուծվել է: Ցանկանում եմ իմանալ, թե ամուսնալուծության իրավական հետեւանքները որո՞նք են: Ի՞նչ է ենթադրում դա:
Լիդա Պետրոսյան (41 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ամուսնալուծությունը հանգեցնում է ամուսինների անձնական եւ գույքային իրավահարաբերությունների դադարեցմանը: Ամուսնալուծության իրավական հետեւանքները հետեւյալն են՝
գ ամուսնալուծության պարագայում ամուսինը ցանկության դեպքում կարող է վերադարձնել մինչամուսնական ազգանունը,
գ ամուսնալուծության դեպքում ամուսիններն ամուսնության ընթացքում ձեռքբերված գույքի բաժանում են կատարում դատական կարգով, կամ փոխհամաձայնությամբ,
գ Հայաստանում օրենքով նախատեսված մի շարք դեպքերում նախկին ամուսինն ալիմենտի իրավունք ունի:
Դատարանն ամուսնալուծության գործով վարույթ է սկսում ամուսիններից մեկի` նախատեսված կարգով ներկայացված հայցադիմումի հիման վրա:
«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ամուսնալուծության վերաբերյալ ամուսինների փոխադարձ համաձայնության դեպքում դատարանը չի պարզում ամուսնալուծության պատճառը, այլ սահմանափակվում է ամուսնական հարաբերությունների դադարեցման փաստով, ինչպես նաեւ միջոցներ է ձեռնարկում անչափահաս երեխաների շահերի պաշտպանության համար: Ի դեպ, ամուսինների խնդրանքով ամուսնալուծության գործը կարող է քննվել դռնփակ նիստում: