Սեպտեմբերի 12-ին Արմավիրի մարզի Արևիկ համայնքում 13-ամյա տղան փորձել էր ինքնասպանություն գործել՝ իրենց հողամասում կախվելու միջոցով:
Վերջինիս հայտնաբերել էր ավագ եղբայրը: Երեխային տեղափոխել էին «Արմավիր» բժշկական կենտրոն: ArmLur.am-ը տեղեկացավ, որ երեխան այժմ գտնվում է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում:
Հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից ArmLur.am-ին տեղեկացրեցին, որ երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը ծայրահեղ ծանր է, կոմայի մեջ է, միացված է արհեստական շնչառությանը:
Արևիկ գյուղի գյուղապետ Գառնիկ Ծատուրյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ երեխայի ինքնասպանություն գործելու պատճառների մասին մանրամասներ ինքը հայտնել չի կարող, դա կարող են անել միայն ծնողները, սակայն վերջիններս գտնվում են հոգեկան ծայրահեղ ծանր վիճակում: