Սոցիալական ցանցում հայտնվել են տեսանյութեր Արմավիրի մարզի Արգինա համայնքից այն մասին, որ Ախուրյանի ջրամբարի ձկները հայտնվել են Արգինա գյուղի ջրանցքի մեջ՝ առանց ջրի, ոչնչացման եզրին:
ArmLur.am-ը դեպքի շուրջ զրուցել է Արգինա համայնքի ղեկավար Ռոստամ Արոյանի հետ, ով մեզ հետ զրույցում հայտնեց, որ ձկները գյուղի ջրանցքում են հայտնվել Ախուրյանի ջրամբարից. «Ձկները գալիս են Ախուրյան գետից: Գյուղի ջրանցքը օգտագործվում է ժամանակավոր` այգիները ոռոգելու նպատակով: Հիմա սեզոնն անցել է, և կանալը կտրել են»:
Մանրամասները՝ տեսանյութում: