![](https://armlur.am/wp-content/uploads/2017/09/21742186_10212641637469142_1618505754_o.jpg)
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի կենտրոնում: ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ Թումանյան-Տերյան խաչմերուկում կտրուկ վատացել է քաղաքացու ինքնազգացողությունը: Դեպքի վայր ժամանած Շտապ օգնության բուժանձնակազմին չի հաջողվել փրկել քաղաքացու կյանքը, և նա տեղում մահացել է:
Նախնական տվյալներով` գրանցվել է սրտի անբավարարություն: