Տարոն Տոնոյանը նոր բժշկական կենտրոն կկառուցի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց «Երևան» ԲԿ-ի տնօրեն Տարոն Տոնոյանին Երևան քաղաքում նոր բժշկական կենտրոն կառուցելու թույլտվություն տալ:

Որոշման մեջ մասնավորապես ասվում է. «Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Բագրատունյաց փողոց 2-րդ նրբանցք 23 հասցեում գտնվող 1253.5 քառ. մետր մակերեսով շենքը (այսուհետ՝ Գույք) և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.07966 հեկտար մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել քաղաքացի Տարոն Տոնոյանին համաձայն իր կողմից ներկայացված բիզնես ծրագրի բժշկական կենտրոն կառուցելու նպատակով»:

Հիշեցնենք` դեռևս անցած տարի «Երևան» բժշկական կենտրոնը լուծարվեց, իսկ պատճառը ոչ թե  ֆինանսական խնդիրներն էին, այլ բժշկական կենտրոնի սեփականատերերի` Տարոն Տոնոյանի և Հայկ Բալայանի միջև տեղի ունեցող ներքին խմորումները:




Լրահոս