Իջևանի փողոցներում կովեր են թափառում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 4-ին Իջեւանն ընտրվել է 2018թ. Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք: Բացի Իջեւանից՝ այդ կոչմանը արժանանալու հայտ էին ներկայացրել Ջերմուկ եւ Գավառ քաղաքները: Իջեւանի քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Լիլիթ Ղալումյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Իջեւանի՝ Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք ընտրվելը կնպաստի, որ սպորտի եւ երիտասարդության նախարարության դրամաշնորհներով Իջեւանի ՀԿ-ները քաղաքի երիտասարդությանն ուղղված ծրագրեր իրականացնեն:

Նշենք, որ Իջեւանը երիտասարդական, ուսանողական քաղաք է, ուր գործում են ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղը, այլ ուսումնական հաստատություններ: Տավուշի մարզկենտրոնը ճարտարապետական ուրույն դիմագիծ ունի:

Սակայն Իջեւանի քաղաքային դիմագիծը խաթարում են Իջեւանի փողոցներում թափառող կովերը: Դրանք արածում են Իջեւանի տարածքով ձգվող միջպետական ավտոճանապարհի եզրի թփերը եւ ծառերը: Կովերն Իջեւանում շատ ազատ են իրենց զգում, կարծես Հնդկաստանում լինեն, որտեղ դրանք սրբազան կենդանի են համարվում եւ անձեռնմխելի են:




Լրահոս