«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խաղողագործներին չեն գոհացնում մթերող ընկերությունների սահմանած գները. այսօր Հայաստանում խաղողի մեկ կիլոգրամը վերամշակող ընկերությունները մթերում են մինչեւ 120 եւ 130 դրամով:
Գյուղացիների պնդմամբ՝ արտադրանքի ինքնարժեքը բարձր է, առավել եւս, երբ այս տարի խաղողի բերքը մոտ 10 տոկոսով պակաս է լինելու նախորդ տարվա համեմատ: Պատճառն էլ ցրտաշունչ ձմեռն էր եւ այգեթաղ չկատարելը: Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, թե այս իրավիճակի հետեւանքով գյուղացիները հայտնվել են դժվար կացության առաջ:
Ըստ նրա՝ տեխնիկական սորտի խաղողի մեծ քանակություն գյուղացիները չեն կարող ներքին շուկայում իրացնել, այն արտահանել նույնպես հնարավոր չէ: Ստիպված պետք է լուռ համակերպվեն մթերող ընկերությունների սահմանած գների հետ»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: