Արտյոմ Կանևսկոյի ընկերոջ սպանության դեպքի վայրում տեսախցիկները դեմքեր արձանագրե՞լ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 12-ին Էջմիածնում Կարեն Դավթյանի և Լևոն Ավետիսյանի սպանության դեպքից անցել է 3 օր, սակայն ոչ ՀՀ Քննչական կոմիտեն, ոչ ոստիկանությունը տեղեկություն չեն տալիս. ինչ փուլում է գտնվում բացահայտման գործընթացը: Ընդ որում, այդ սպանությունները հասարակական մեծ հետաքրքրություն ունեն:

Այդ գործի մասին մանրամասներ պարզելու համար ArmLur.am-ը կապ հաստատեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հետ:

– Պարո′ն Ահարոնյան, Ձեր օպերատիվ աշխատակիցները «քիլլերներին» գտնելու ուղղությամբ ի՞նչ են անում, հետքի վրա ընկե՞լ են, թե՞ ոչ:

– Օպերատիվ աշխատանքները գաղտնագրված են օրենքով: Անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջացառումներ իրականացրել են և դեպքի օրը, և դրան հաջորդող ժամանակահատվածում և հիմա:

– Իսկ տեսախցիկներում դեմքեր կա՞ն, թե՞ ոչ:

– Դիմեք նախաքննական մարմին:

Քննչական կոմիտեն ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ սեպտեմբերի 12-ի սպանության գործով վարկածները ստուգվում են, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ:

Իրավապահների համար, կարծես, մեծ դժվարություն է Էջմիածնում տեղի ունեցած սպանության բացահայտումը:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 24-ին ՀՀ ոստիկանությունը վնասազերծեց մի խմբի, որոնք Էջմիածնում բնակարան էին վարձել, ապրում էին Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի տան հարեւանությամբ, որպեսզի սպանեին Դոն Պիպոյին եւ այդ օրը նրա հետ եղած Արամ Վարդանյանին՝ Վստրեչի Ապերին:

«Ժողովուրդ» օրաթերթին լուրեր էին հասել, որ այն տունը, որը վարձակալել էին սպանություն նախապատրաստողները, կապվում է Էջմիածնում սեպտեմբերի 12-ին Էջմիածնում սպանված Կարեն Դավթյանի՝ Արտյոմ Հարությունյանի թիմակցի, թիկնազորի անդամի անվան հետ:

Այս տեղեկությունը հասել է նաեւ Դոն Պիպոյի մարդկանց, որին հետեւեց սեպտեմբերի 12-ի դաժան սպանությունը: 3 կողմից արձակված կրակոցներով սպանվեցին Կարեն Դավթյանը եւ նրա վարորդ Լեւոն Ավետիսյանը»:




Լրահոս