ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ որդեգրման համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել: Եթե անձը ՀՀ քաղաքացի է, ապա նրան՝ որպես որդեգրել ցանկացող անձ, հաշվառվելու համար ի՞նչ է պետք:
Տիգրանուհի Պողոսյան (38 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ՀՀ-ում մշտապես բնակվող այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են երեխա որդեգրել, դիմում են իրենց բնակության վայրի մարզպետարան (Երեւանի քաղաքապետարան)՝ ներկայացնելով.
1) անձը հաստատող փաստաթուղթ. 2) բնակարանային պայմանների մաuին տեղեկանք՝ տրված բնակության վայրից. 3) ընտանիքի կազմի մաuին տեղեկանք՝ տրված բնակության վայրից. 4) զբաղեցրած պաշտոնի, աշխատավարձի եւ այլ եկամուտների մաuին տեղեկանք. 5) անձի պատշաճ վարքագծի մաuին անձնական երաշխավորություն՝ տրված կազմակերպության կամ առնվազն երեք անձանց կողմից.
6) բժշկական փաuտաթուղթ այն մասին, որ երեխա որդեգրել ցանկացող անձը հիվանդ չէ ՀՀ կառավարության 2005թ. մայիuի 5-ի N 517-Ն որոշմամբ հաuտատված ցանկում ներառված հիվանդություններից որեւէ մեկով. 7) ամուuնության վկայականի պատճենը (եթե ամուuնացած է). 8) երեխայի՝ ամուսիններից մեկի կողմից որդեգրման դեպքում մյուu ամուuնու գրավոր համաձայնությունը` բացառությամբ այն դեպքերի, երբ ամուuինները դադարեցրել են ամուuնական հարաբերությունները, մեկ տարվանից ավելի համատեղ չեն ապրում, եւ մյուu ամուuնու բնակության վայրն անհայտ է. 9) տեղեկանք՝ որդեգրման պահին մարդու դեմ ուղղված կամ հասարակական կարգի եւ բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածություն չունենալու մասին:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ եթե որդեգրել ցանկացող ՀՀ քաղաքացին ունի նախապես ընտրած որդեգրման ենթակա երեխա, որի կապակցությամբ առկա է ծնողների գրավոր համաձայնությունը, ապա նա դրա մասին նշում է իր դիմումի մեջ: