
Ս.թ. սեպտեմբերի 16-ին` ժ. 18:00-ից 23:00-ն, Աբովյան փողոցի՝ Թումանյան փողոցից Պուշկինի փողոցն ընկած ճանապարհահատվածում կսահմանափակվի տրանսպորտային երթևեկությունը:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Սահմանափակումը պայմանավորված է Շառլ Ազնավուրի անվան հրապարակում նախատեսվող «Երևանյան երաժշտական գիշեր» միջոցառման անցկացմամբ։