ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թանկացումներ` սպառողական շուկայում. առաջին անհրաժեշտության որ մթերքը որքան է թանկացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ Հայաստանում կյանքն օր օրի թանկանում է, դա վաղուց հայտնի փաստ է: Այս մասին է խոսում նաեւ պաշտոնական վիճակագրությունը: Իսկ մեր քաղաքացիների զգալի մասը ստիպված է լինում ապրանք ընտրելիս ոչ թե նայել որակին, այլ գնին ու ընտրել ավելի մատչելին:

Այսպես՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանում այս տարվա ութ ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է 0.6 տոկոս գնաճ: Ըստ այդմ, թանկացել են սննդամթերքն ու ալկոհոլային խմիչքը` 3.9 տոկոսով: Գնաճից չի խուսափել նաեւ ծխախոտի շուկան, որտեղ արձանագրվել է 2.8 տոկոսի թանկացում: Փոխարենը էժանացել են հագուստն ու կոշիկը` 3 տոկոսով:

Մրգի շուկայում այս օգոստոսին եւս թանկացում է արձանագրվել: Մրգի գներն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 11 տոկոսով են բարձրացել, ինչին նպաստել է սեզոնը: Չէ՞ որ այս շրջանում մարդիկ ավելի շատ նախընտրում են մրգեր ուտել:

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս