Վանաձորի` օդից կախված քաղաքապետի կոմպլեքսները. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վանաձորի օդից կախված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, պարզվում է, ներքին կոմպլեքսներ ունի իր լեգիտիմության հարցում։ Օրերս նրա եւ Փասադենայի քաղաքապետ Թերի Թորների գլխավորած պատվիրակության հանդիպման մասին մեզ մանրամասներ պատմեցին։

Հանդիպման ողջ ընթացքում Ասլանյանը րոպեն մեկ հիշեցրել է, որ ինքն ընտրված քաղաքապետ է, որ ժողովուրդը հենց իրեն է ընտրել, եւ ոչ մի խնդիր չկա, ու բնականոն հունով աշխատում է՝ ակնկալելով նաեւ դրսից ֆինանսական աջակցություն, որպեսզի Վանաձորն է՛լ ավելի ծաղկեցնի։ Սակայն Փասադենայի քաղաքապետին նա չի կարողացել համոզել, եւ հանդիպումը, կարելի է ասել, անպտուղ է անցել։ Մինչդեռ նախկինում Փասադենայից մեծ միջոցներ են նվիրաբերվել քաղաքին, որով վերանորոգվել են Վանաձորի բազում նախակրթարաններ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս