
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը վեցերորդ գումարման խորհրդարանում այնքան էլ ակտիվ չէ: Համենայնդեպս նախորդ գումարման խորհրդարանում նա աչքի էր ընկնում իր ակտիվությամբ. հարցեր էր տալիս, ելույթներ ունենում, նոր նախագծեր ներկայացնում:
Սակայն այս խորհրդարանում նրա ակտիվությունն այնքան էլ չենք զգում: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը փորձեց հենց Տիգրան Ուրիխանյանից հասկանալ, թե որն է նրա պասիվ լինելու պատճառը, սակայն նա հարցը լսելուն պես նշեց. «Բա դա քաղաքակա՞ն հարց է: Ձեզ այդքան հետաքրքի՞ր է»: