Դժվար, թե մեզ համար ատամների խնամքը կարևոր չլինի: Սակայն պարզվում է, որ միայն առավոտյան և երեկոյան ատամները լվանալով խնամքը չի ավարտվում:
Adme.ru-ն ներկայացնում է անհրաժեշտ կանոններ, որոնք կօգնեն երկար տարիներ ատամները կպահեն գեղեցիկ և առողջ:
Շատ ենք սեղմում ատամի խոզանակը
Երբ մենք շատ ենք սեղմում ատամի խոզանակը, ապա նրա մազիկները թուլանում են և վատ մաքրում: Բացի այդ, այն կարող է վնասել լնդերը:
Սննդակարգին ուշադրություն չենք դարձնում
Բոլորս գիտենք կոնֆետի և կարիեսի կապի մասին, սակայն քչերն են մտածում, որ առողջ ատամների համար անհրաժեշտ է ուտել այնպիսի մթերքներ, որոնք կալցյում, ֆոսֆոր կամ ֆտոր են պարունակում:
Հավելյար միջոցներ չենք օգտագործում
Բացի ատամի խոզանակից, հարկավոր է նաև այլ միջոցներ օգտագործել: Դրանցից է ատամի թելը:
Չենք հետևում լնդերին
Պետք է հետևել նաև լնդերի վիճակին, քանի որ թույլ լնդերը կարող են հանգեցնել արյունահոսության: Այդ պատճառով պետք է հաճախ ողողումներ կատարել:
Կարծում ենք, որ բրեկետներ կրելու համար ուշ է
Շատերը կարծում են, որ բրեկետներ պետք է կրել միայն դեռահասության տարիքում, սակայն դա այդպես չէ: Ցանկացած ժամանակ էլ կարող եք այդպիսի քայլի դիմել:
Սովորել ենք ծամել մի կողմով
Միայն մի կողմով ծամելը ճնշում է ատամներին, և հենց այդ կողմի ատամներն ավելի շուտ են փչանում: Պետք է հավասարապես ծամել երկու կողմով էլ:
Երեխաներին չենք սովորեցնում ճիշտ խնամել ատամները
Շատ ծնողներ կարծում են, որ պետք չէ կաթնային ատամները խնամել: Սակայն ատամների խնամքին պետք է հետևել վաղ հասակից: