Նախկինի թողած պարտքերը մնացել են ՀՀԿ-ական Արտյոմ Մովսեսյանի ուսերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր դատական հայց է ներկայացվել ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ, ՀՀԿ-ական Արտյոմ Մովսեսյանին պատկանող Գետամեջի թռչնաֆաբրիկայի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2017 սեպտեմբերի 14-ին «Տրանս-Սֆեր» ՍՊԸ-ն դիմել է Արաբկիր Եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջում է, որ «Թռչնաֆաբրիկա Գետամեջի 2016» ՍՊԸ-ից գանձվի 2 միլիոն 600 հազար դրամ:

Հավելենք, որ Գետամեջի թռչնաֆաբրիկան նախկինում պատկանել է «Դվին կոնցեռնի» սեփականատեր Ռաֆիկ Սարգսյանին: Սակայն կուտակած պարտքերի պատճառով ընկերությունը գրավադրվել է բանկում: Չի բացառվում, որ նախկին տնօրենի դեմ պարտքերի բեռն էլ այսօր մնացել է Արտյոմ Մովսեսյանի ուսերին:




Լրահոս