Հարց քաղաքացիներից` ինչպե՞ս է տեղի ունենում ծնողական իրավունքներից զրկելու գործընթացը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ինչպե՞ս է տեղի ունենում ծնողական իրավունքներից զրկելու գործընթացը: Ո՞վ կարող է դիմել, եւ ի՞նչը պետք է հիմք հանդիսանա, որպեսզի ծնողական իրավունքներից զրկեն ծնողին:

Վարսեր Հակոբյան (37 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ծնողական իրավունքներից զրկելու հայցով դատարան ներկայանալու իրավունք ունեցող անձինք են՝
. ծնողներից որեւէ մեկը, ով բարեխղճորեն կատարում է ծնողական պարտականությունները

. որդեգրողը կամ խնամակալը,
. որդեգրած ծնողները,
. դատախազը, հոգաբարձության եւ խնամակալության մարմինները,
. առողջապահության հաստատությունները,
. հաստատություններ, որոնք նախատեսված են ինչպես որբ, այնպես էլ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար:
. բարեկամ, ում ընտանիքում բնակվում է երեխան, եւ ով, ըստ էության, դաստիարակում է նրան:

Ծնողական իրավունքներից զրկելն իրականացնում է դատարանը՝ հոգաբարձության եւ խնամակալության մարմինների մասնակցությամբ:

Դատարանը միաժամանակ լուծում է ծնողական իրավունքից զրկված ծնողներից (նրանցից մեկից), երեխայի համար ալիմենտի բռնագանձման հարցը: Ծնողական իրավունքից զրկումը ծնողներին չի ազատում իրենց երեխային պահելու պարտավորությունից: Ծնողական իրավունքների վերականգնումը հնարավոր է, եթե ծնողը, կամ ծնողները փոխել են վարքագիծը, ապրելակերպը, երեխայի դաստիարակության հանդեպ վերաբերմունքը եւ եթե չի հակասում երեխայի շահերին:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ երեխան պահպանում է բնակելի տարածքի սեփականության կամ բնակելի տարածքի օգտագործման իրավունքը, ինչպես նաեւ ծնողների եւ բարեկամների հետ` հարազատության փաստով հիմնավորված, պահպանում է գույքային իրավունքները, այդ թվում ժառանգություն ստանալու իրավունքն անկախ հանգամանքից, որ նրա ծնողներից մեկը կամ երկուսն էլ զրկված են ծնողական իրավունքից:




Լրահոս