ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լիբանանահայ գործիչը Հայաստանում առկա մեծ խնդիրներն է թվարկում և գովաբանում Կարեն Կարապետյանի կառավարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստան-սփյուռք համաժողովին ներկա լիբանանահայ պատվիրակության անդամ Համբիկ Մարտիրոսյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե այսպիսի համաժողովները լավ առիթ են միմյանց հետ մտքեր փոխանակելու համար, որոնք կօգնեն հետագայում ավելի զարգացնել սփյուռքի հետ կապերը:

Հարցին՝ ինչ խնդիրներ է տեսնում Հայաստանում, Համբիկ Մարտիրոսյանը պատսխանեց. «Ինձ համար մեծագույն ցավն արտագաղթն է, երկրորդը՝  աղքատության պարագան է, երրորդը` տնտեսական աճ ձգձգելու միջոցն է»,- նշեց նա:

Խոսելով Կարեն Կարապետյանի կառավարության գործունության մասին` Մարտիրոսյանը նշեց, թե դրական միտումներ է տեսնում: «Այսօր տնտեսության ոլորտում աճ է արձանագրվել: Կարեն Կարապետյանն այն անձն է, որը կարողացավ վարչապետությունը ճիշտ հունի վրա դնել»:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս