
«Հիմնադիր խորհրդարանի» մամուլի պատասխանատու Սյուզան Սիմոնյանը շտապ հաղորդագրություն է տարածել.
«Րոպեներ առաջ Հանրապետության հրապարակից ձերբակալվել և Կենտրոնի ոստիկանության բաժին են տարվել քաղբանտարկյալ Կարո Եղնուկյանի երեխաները՝ Հակոբ, Սիմե, Էլմոն Եղնուկյանները, և Հայ կանանց ճակատի անդամներ Ռուզաննա Եղնուկյանը, Աղավնի Սահակյանը և Գեղեցիկ Տոնոյանը։
Նրանց ձերբակալելել են հրապարակում Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակցիների ներկայությամբ սփյուռքահայ քաղբանտարկյալներ Ժիրայր Սէֆիլյանի և Կարո Եղնուկյանի մասին պաստառներով թռուցիկներ բաժանելիս»։