ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`
Սեպտեմբերի 20-ին ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է Արամ Մանուկյանը:
Թեման՝ Անկախության 26 ամյակ, սեպտեմբերի 21-ի խորհուրդ:
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 11:00-ին, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում (հասցե` Մ.Մկրտչյան 5, նիստերի դահլիճ) տեղի կունենա ասուլիս` նվիրված «Նանոգիտություն և տեխնոլոգիաներ» հայ-իրանական համաժողովին, որը կանցկացվի սեպտեմբերի 22-23-ը Երևանում:
Ասուլիսի բանախոսներն են`
Էմիլ Տարասյանը – ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ
Էդուարդ Ղազարյանը – Հայ-ռուսական սլավոնական համալսարանի մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս
Արամ Սահարյանը – ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի գիտական քաղաքականության վարչության պետ, պրոֆեսոր
Պիեր Պրիեվիչ – Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության (GIZ) տեխնիկական խորհրդատու
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի ասուլիսը։
Թեման՝ «Սեպտեմբերի 18-ին Հայաստանում մեկնարկեց Հայաստան-Սփյուռ 6-րդ համաժողովը, Ադրբեջանում` քուրդ – ադրբեջանական խոշոր զորավարժությունը: «Ադրբեջանական լվացքատուն» գործը և արձագանքները. Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր ու աշխարհիկ բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հանդիպումներից ակնկալիքները. Ադրբեջանում սպասվող իշխանափոխությունը և նոր մարտահրավերները»։
***
Սեպտեմբերի 20-ին ժամը 13.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (իսանհակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ԳԽ պատգամավոր, «Գերագույն Խորհուդ պատգամավորական ակումբ» ՀԿ նախագահ Վարդան Պետրոսյանի ասուլիսը։
Թեման՝ «ՀՀ անկախության 26-ամյակը. հաղթահարված եւ դեռևս առկա դժվարություններ ու մարտահրավերներ. Ձեռքբերումներ և կորուստներ. լուծված և չլուծված խնդիրներ»։
***
Սեպտեմբերի 20-ին ժամը 14.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսանհակյան 28. 3-րդ հարկ) տեղի Մոսկվայի Մենեջմենթի, էկոնոմիկայի եւ ինովացիայի ինստիտուտի պրոֆեսոր, «Արարատ» միջազգային գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Մոսկվայի հայ համայքի խորհրդի անդամ, Հայաստան-Սփյուռ 6-րդ համաժողովի մասնակից՝ տնտեսագետ Արտաշես Միքայելյանի ասուլիսը ։
Թեման՝ «Հայաստան-Սփյուռ 6-րդ համաժողովը և Սփյուռքի մասնակցությունը. դերն ու նշանակությունը հայոց պետականության կառուցվածքային համակարգում»։