ՀԱՐՑ. Եթե անձը ցանկանում է փոխել իր անունը, ապա որքա՞ն գումար պետք է վճարի նա: Որքա՞ն է կազմում անվան փոփոխման վճարման չափը:
Լիաննա Պողոսյան (42 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ անվան, հայրանվան, ազգանվան փոխման համար գանձվում է պետական տուրք՝ 5000 դրամ: Եթե անձը ցանկանում է սահմանված ժամկետից շուտ ստանալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության անվան, հայրանվան, ազգանվան փոխման վերաբերյալ եզրակացությունը, ապա կառավարության որոշմամբ սահմանված է լրացուցիչ արտաբյուջետային գումար հետեւյալ դրույքաչափերով՝
երեք աշխատանքային օրվա ընթացքում` 50000 դրամ,
հինգ աշխատանքային օրվա ընթացքում` 30000 դրամ,
տասը աշխատանքային օրվա ընթացքում` 20000 դրամ:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ եթե անձը կատարում է անվան փոփոխություն, ապա նրան տրվում է նաեւ անվան փոխման վկայական, որը հիմք է այլ պետական եւ ոչ պետական մարմինների ու կազմակերպությունների համար՝ անձի անվամբ տրված փաստաթղթերը փոխելու համար: