Քանի վթար է տեղի ունեցել մեկ օրվա ընթացքում հանրապետությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ճանապարհատրանսպորտային պատահարների սեպտեմբերի 19-ի ամփոփագիրը։

Սեպտեմբերի 19-ին, ժամը 9.10-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Զաքյան փողոցի թիվ 11 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 13-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 19-ին, ժամը 18.30-ին, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Իսահակյան փողոցի թիվ 8/2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 80-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 19-ին, ժամը 20.00-ին, Երևանի Արմենակյան և Սարալանջի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հոնդա» մակնիշի մոպեդ և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա: «Հոնդա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 19-ին, ժամը 8.30-ին, Երևանի Սիլիկյան Նոր խճուղու Գ-1 թաղամասի թիվ 2/41 հասցեի դիմաց իրար են բախվել «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ: «Հոնդա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 18-ին, ժամը 17.40-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 88/2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 65-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 19-ին, ժամը 18.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 48/8 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 12-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 19-ին, ժամը 16.10-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հ.Հակոբյան և Ա.Խաչատրյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 59 և 47 տարեկան երկու քաղաքացուհու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 19-ին, ժամը 17.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հաղթանակ թաղամասի 1- ին փողոցի թիվ 18 տան դիմաց վրաերթի է ենթարկել 2-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 19-ին, ժամը 9.10-ին, Երևանի Սաֆարյան և Վախթանգովի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ: «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 19-ին, ժամը 13.30-ին, Երևանի Աճառյան և Թբիլիսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-210730» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով «Մերսեդես»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 19-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Արարատի մարզի Մխչյան գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-21140» և «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-21140»-ի վարորդը և «ԳԱԶ-31029»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 19-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 52-րդ կմ-ին՝ Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի տարածքում, բախվել է «Մերսեդես Ց 180» մակնիշի ավտոմեքենայի: «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 19-ին, ժամը 11.10-ի սահմաններում, «Միցուբիշի Աիրտրեկ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 32-րդ կմ-ին բախվել է համընթաց ընթացող «Նեոպլան» մակնիշի ավտոբուսին: «Միցուբիշի Աիրտրեկ»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 19-ին, ժամը 6.15-ի սահմաններում, Գյումրիի Իսահակյան և Շնորհալի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ԳԱԶ-3105» մակնիշի ավտոմեքենաներ: «ԳԱԶ-3105»-ի վարորդը ստացել է մարմնական վնասվածք՝ տեղում ստանալով բուժօգնություն՝ հրաժարվել է ստացիոնար բուժումից: Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 19-ին, ժամը 18.00-ի սահմաններում, հեծանվորդը Գյումրիի Հաղթանակի պողոտայի և Տերյան փողոցի խաչմերուկում բախվել է «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի: Հեծանվորդը ստացել է մարմնական վնասվածք և հրաժարվել է բուժօգնությունից: Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 19-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Գյումրի-Արմավիր ճանապարհի 23-րդ կմ-ին՝ Աղին գյուղի կայարանի դիմաց, իրար են բախվել «ԳԱԶ-24» և «Գրանդիս» մակնիշի ավտոմեքենաներ: «ԳԱԶ-24»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 19-ին, ժամը 18.50-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի 119-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից դեպի աջ և բախվել ծառի, որից հետո ավտոմեքենան հրդեհվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 19-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան Իջևանի Երևանյան փողոցում բախվել է մայթեզրին կայանված «ԶԻԼ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի հետնամասին: «ՎԱԶ-21213»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 19-ին, ժամը 23.35-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի ավտոմեքենան Ազատամուտ- Ոսկեպար-Նոյեմբերյան ճանապահի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:




Լրահոս