Խոշոր ավտովթար Երևանում. թիվ 35 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է պատին. կա 10 վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԻՆ-ից ArmLur.am-ը տեղեկանում է, որ այսօր` ժամը 17:31-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շերամի փողոցում գտնվող լողավազանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ թիվ 35 երթուղին սպասարկող HIGER մակնիշի 4461S պետհամարանիշով ավտոբուսը (վարորդ՝ Հ. Ա.) բախվել է պատին. 7 տուժած հոսպիտալացվել է Աստղիկ ԲԿ:

shamshyan.com-ը հայտնում է, որ թիվ 35 երթուղին սպասարկող Higer մակնիշի 4461 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատին:

Վթարի հետևանքով 10 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ




Լրահոս