
Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը սեպտեմբերի 8-ին անակնկալ հրաժարական տվեց՝ պատճառաբանելով, թե առողջական խնդիրներ ունի: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ հրաժարականը խորը արմատներ ուներ: Ադունցը համարվում է նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մարդը, նրա բարեկամն է, իսկ նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը ամեն ինչ անում էր՝ նրանից ազատվելու համար:
Տեւական պայքարից հետո հասավ արդյունքի. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախագահականից զանգել են քաղաքապետ Ադունցին եւ ասել, որ հրաժարականի դիմում գրի:
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: