Սյունիքի մարզպետը գո՞րծ է տալիս իրավապահներին. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մարզխորհրդի նիստերին իր ենթակաների հետ խոսում է սպառնալիքների լեզվով։ «Նա իր պարտքն է համարում մշտապես հիշեցնել, որ ժամանակին ԱԱԾ-ի աշխատակից է եղել: Այդ հանգամանքը մոռացողներին մարզպետը չի ներում:

Եթե նիստի ժամանակ որեւէ պաշտոնյա նրա հանձնարարականի վերաբերյալ որեւէ հարց է տալիս կամ հակաճառում է, արժանանում է ամենախիստ պատժի։ Մարզպետը հիշում է իր քննիչ աշխատած տարիները եւ հրահանգում է իրավապահներին զբաղվել տվյալ պաշտոնյայով։ Նա, մեղմ ասած, գործ է տալիս։ Նիստի ողջ ընթացքում մարզպետը ձեռքով այնպիսի ժեստեր է անում, որ ներկաների համար աննկատ չմնա 30 հազար դոլար արժողությամբ իր ժամացույցը։

Հիշեցնենք, որ երիտասարդ այս չինովնիկը բավական մեծ կարողության տեր է։ Սյունիքի տխրահռչակ մարզպետ Վահե Հակոբյանը հայտարարագրել է 36 միլիոն 100 հազար դրամ, 193 հազար ամերիկյան դոլար եւ 118 հազար եվրո»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս