
Ռուսաստանի երկու քաղաքացու 5 տարվա ազատազրկում է սպառնում 4 շիշ հայկական կոնյակ գողանալու համար:
Գողությունը տեղի է ունեցել Պոդոլսկ քաղաքի սուպերմարկետներից մեկից:
«Երկու ընկեր ալկոհոլային խմիչք են օգտագործել, ապա մտել առևտրի կենտրոն և գողացել 4 շիշ «Արարատ» տեսակի 5 տարվա հնության կոնյակներ»,- հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել մեկ այլ դրվագ, երբ Բաշկիրիայում տեղի բնակիչներից մեկը անծանոթին դաժան ծեծի էր ենթարկել, որպեսզի գողանա 5 արկղ հայկական «Արարատ» կոնյակ: