298 հազար դրամ՝ հուշանվեր-կոնյակի համար, 83 հազար դրամ՝ գինիների և կոնյակի համար․ ինչ գնումներ ունեն գերատեսչությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը բազմիցս գրել է, որ իշխանությունները սիրում են ճոխություն, սակայն մի պարզ կանոնով՝ այն պետք է ձեռք բերված լինի պետական բյուջեի հաշվին։ Հաճախ ենք անդրադառնում գործադիր, դատական և օրենսդիր իշխանությունների ալկոհոլային կամ քաղցրավենիքի գնումներին։

Այս անգամ հերթը ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանն է, այն 2024 թվականի հունվարին 83 հազար դրամ կազմող պայմանագիր է կնքել, որով ձեռք է բերել գինիներ և կոնյակներ։ Դրանք ձեռք են բերվել մեկ անձից գնման եղանակով։

Գնվել է 2 գինի Երևան Արենի Կարմրահյութ կիսաքաղցր, 7 Գինի Երևան Նռան կարմիր, 1 Գինի Երևան Արենի Կարմրահյութ կարմիր չոր գինիներ և Վ&Մ կոնյակ 3 տարեկան։ Գնման դուրս գրման ամսաթիվը գրանցված է հունվարի 4, իսկ մատակարարման ամսաթիվը 2014 թվականի դեկտեմբերի 29-ին է՝ Ամանորի նախաշեմին։

Հաջորդը Դատախազությունն է. այս տարվա փետրվարի 19-ին 298 հազար դրամ արժողության հուշանվերներ և կոնյակներ է գնել։ Գրեթե 300 հազար դրամ արժեցել է 20 կոնյակը՝ Ախթամար 0,5 և 0,7 միլիգրամանոց հոշանվ

եր տուփով։ Կոնյակների մեկ հատի արժեքը համապատասխանաբար կազմել է 10 600 դրամ և 14 300 դրամ։ Արդարության համար կարող ենք ասել, որ այս շռայլ գնումների արժեքում ներառված է նաև ավելացված արժեքի հարկը։

Էմմա Միքայելյան




Լրահոս