Հարց քաղաքացիներից` ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ամուսնալուծության համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ ամուսնալուծության համար պահանջվող փաստաթղթերի ցանկը: Կոնկրետ ի՞նչ է անհրաժեշտ:

Նարինե Հովհաննիսյան (48 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ամուսնալուծության պետական գրանցման համար ներկայացվում են`

1. անձը հաստատող փաստաթուղթ,
2. ամուսնության վկայական (առկայության դեպքում),
3. ամուսինների համատեղ դիմումը` ՔԿԱԳ մարմնում ամուսինների միջեւ փոխադարձ համաձայնության առկայությամբ ամուսնալուծություն կատարելու համար,
4. ամուսիններից մեկի դիմումը, եթե մյուսը դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող կամ անգործունակ կամ դատապարտվել է ազատազրկման երեք տարուց ոչ պակաս ժամկետով,
5. ամուսինների դիմումը եւ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը` դատական կարգով ամուսնալուծություն կատարելու դեպքում:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ ամուսնալուծության գրանցումը եւ ամուսիններից յուրաքանչյուրին ամուսնալուծության վկայականներ տրամադրելը կատարվում է ՔԿԱԳ մարմնի կողմից՝ ամուսնալուծության մասին ամուսինների դիմում տալու օրվանից առնվազն մեկ ամիս հետո, բայց երեք ամսից ոչ ուշ:




Լրահոս