ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրի իրականացման անհրաժեշտությունից ելնելով՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:
Հիմնախնդիրների լուծումները կնպաստեն քաղաքի հետագա զարգացմանը` վերացնելով տնտեսական, սոցիալական, բնապահպանական և զբասաշրջության ենթակառուցվածքում առկա թերությունները:
Որոշմամբ առաջարկվում է Ջերմուկ համայնքում իրականացնել ևս երեք ծրագիր. Շահումյան և Մյասնիկյան փողոցների մի շարք շենքերի մոտ հենապատեր և աստիճաններ կկառուցվեն, կփոխարինվի Ձախափնյա թաղամասի թվով 4 բնակելի շենքերի (2-րդ փուլ) տանիքածածկույթը, կբարեկարգվեն այդ թաղամասի բակային տարածքները, կկառուցվի քաղաքային տնտեսության սպասարկման կայան: