ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեր հարցումները զուգարանի թղթի տեղ կախելու են զուգարանում». քննարկում տեղեկատվության ազատության մասին նոր օինագծի շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Տեղեկատվության ազատության օրենսդրական փոփոխություններին նվիրված քննարկման ժամանակ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Լիանա Դոյդոյանը նոր նախագիծը գնահատեց ոչ թե բարեփոխում, այլ` հետընթաց:

Իսկ «Ասպարեզ» ակումբի տնօրեն Լևոն Բարսեղյանն ասաց, որ սա առաջին դեպքն է, երբ նախագիծն ընթերցելուց հետո անձամբ ցանկացել է իմանալ՝ ով է դրա հեղինակը:

Լևոն Բարսեղյանը համոզմունք հայտնեց, որ եթե Տեղեկատվության ազատության մասին օրենքը փոփոխվի, հարցումների իննսուն տոկոսը մերժվելու է:

Քննարկմանը ներկա Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանն իր հերթին նկատեց՝ ինքը մնում է այն համոզմանը, որ նոր օրնեքը կոչված է այլ քաղաքական խնդիր լուծել, քան տեղեկատվական ազատություն ապահովելն է:

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս