«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ, 3143 բնակիչ ունեցող Արծվաբերդ գյուղում տուլարեմիա հիվանդության բռնկում է եղել: Արծվաբերդի առողջության կենտրոնի տնօրեն Գագիկ Դալլաքյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ Արծվաբերդում 15 հոգի հիվանդացել է: «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տավուշ» մասնաճյուղում, Իջեւան քաղաքում կատարված հիվանդների արյան հետազոտությունների եզրակացությամբ պարզվել է, որ նրանցից 8-ը հիվանդ է տուլարեմիա հիվանդությամբ: Գ. Դալլաքյանի վկայությամբ՝ մնացած հիվանդների արյան հետազոտությունների եզրակացությունները դեռ չեն ստացվել, հավանական է, որ նրանց մի մասը նույնպես կարող է տուլարեմիայով հիվանդ լինել:
«Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տավուշ» մասնաճյուղի տնօրեն Արմեն Նազինյանը նշված հիվանդության հետ կապված 3 անգամ, որից վերջինը` սեպտեմբերի 21-ին, բժիշկների խմբով եղել է Արծվաբերդում:
Տեղեկացնենք, որ Արծվաբերդում 15 հիվանդների մեջ կամ երեխաներ»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: